00:00:00

ՀՀ քաղաքացիները կկարողանան շարունակել աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով

21:10, 01 դեկտեմբեր 2025 Հասարակություն

Լեհաստանի Աշխատանքի, ընտանիքի և սոցիալական քաղաքականության նախարարը որոշում է ընդունել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիները կկարողանան շարունակել աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով: 

ՀՀ քաղաքացիները, մասնավորապես, կկարողանան աշխատել Լեհաստանում հայտարարագրի հիման վրա, որը նրանց հնարավորություն է տալիս վիզայի հրավեր և ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ, ինչպես նաև երկու տարի անընդմեջ ոչ սեզոնային աշխատանքի տեղավորվել։

Նույն իրավունքը կունենան նաև Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները։

Հավելենք նաև, որ, ըստ նոր որոշման, Վրաստանի քաղաքացիները դեկտեմբերի 1-ից կզրկվեն այդ արտոնությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր