00:00:00

Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը

23:42, 03 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՄԱՍԻՆ

Անտանելի վտանգավոր է, երբ պետական-քաղաքական գործիչը <<սիրահարվում>> է ոչ միայն իշխանությանը, այլև իր երևակայությամբ հորինված պատմական առաքելությանը:

 

Ասել է թե, երբ պետական-քաղաքական գործիչը սկսում է իրեն նույնացնել ոչ թե օրենքի, պետական ինստիտուտների կամ իրատեսական հաշվարկների, այլ «վերին առաքելության» հետ, նա կորցնում է իրականության զգացումը (կոգնիտիվ խզում): Այդպիսի առաջնորդի համար սեփական սխալներն ընդունելը կամ նահանջելը հավասարազոր է դառնում «առաքելության դավաճանության», ինչն էլ պետությանն ու ժողովրդին կանգնեցնում է աղետալի հետևանքների առջև։

 

Պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առաջնորդները տարվել են իրենց հորինված պատմական կոչումով. Ադոլֆ Հիտլերը՝ <<Հազարամյա Ռեյխ>> ստեղծելու և <<արիական ռասան>> փրկելու աշխարհակալ մղումով, Նապալեոն Բոնապարտը <<անպարտելիության>> և <<Եվրոպայի միասնական տիրակալի>> իր առաքելության նկատմամբ անառողջ հավատով, Նիկոլայ 2-րդը՝ Աստծո կամոք ինքնակալությունն անխաթար պահպանելու սրբազան առաքելությամբ, Էնվեր փաշան՝ <<Մեծ Թուրանի>> ստեղծման երևակայական ցանկությամբ, իսկ ոմանք էլ՝ անարդար հարևանի հետ <<խաղաղություն>> հաստատելու սին խոստումներով…

 

Հ.գ.-Երբ պետական-քաղաքական գործիչը դադարում է լինել կառավարիչ (ով հենվում է փաստերի, ռեսուրսների և հաշվարկի վրա) և վերածվում է «մեսիայի» (ով առաջնորդվում է «հավատով» ու «առաքելությամբ»), վերջնական արդյունքում վճարողը լինում է պետությունն ու ժողովուրդը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր