00:00:00

Արտաշատի քաղաքապետի թեկնածուն` Կառլեն Մկրտչյանը խաբել է Mger Armenia-ին

13:41, 20 հոկտեմբեր 2026 Բլոգ

ՀՀ վաստակավոր արտիստ Mger Armenia-ն սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ Արտաշատի քաղաքապետի թեկնածու Կառլեն Մկրտչյանի վերաբերյալ՝ վերջինիս անվանելով ստախոս։

«Կառլեն Մկրտչյան՝ Արտաշատ քաղաքի քաղաքապետի թեկնածու։

Այս մարդը ստախոս է և խաբեբա, դատարկ խոստումներ տվող և սուտասան։ Նա անձամբ ինձ՝ սեղանի շուրջ, որտեղ ներկա էին Արարատի մարզպետը, նրա երկու ընկերները՝ գործարարներ, կուսակից ընկերը և իմ տնօրենը, խոստացել էր կազմակերպել իմ մենահամերգը։ Նա դա խոստացել էր ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։

Եվ հիմա մտածում եմ՝ եթե այս մարդը խոստումներ է տալիս, բայց չի կատարում դրանք, ապա ինչպե՞ս կարող է կատարել այն խոստումները, որոնք տալիս է իր ընտրողներին՝ խնդրելով նրանց ընտրել իրեն։ Անձամբ ես խիստ կասկածում եմ դրանում։

Իմ կողմից հարգված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հանդես գալով՝ նման մարդիկ պարզապես խայտառակում են թե՛ նրան, թե՛ իրենց կուսակցությունը։

Ինչպես արդեն բոլորին է հայտնի, մինչև ընտրությունները միշտ խոստումներ են տալիս, իսկ ընտրվելուց հետո մոռանում են իրենց տված խոստումների մասին։

P. S. Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին խնդրում եմ բավարարվել այս տեղեկությամբ։ Որևէ բան ավելացնել կամ մեկնաբանություններ անել չեմ պատրաստվում։ Այն ամենը, ինչ ասվել է, ճիշտ տեղեկատվություն է, և խնդրում եմ սահմանափակվել միայն դրանով»,- գրել է երգիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր