00:00:00

Ալեն Սիմոնյանը՝ քաղաքապետի թեկնածու՞. ովքեր կպայքարեն քաղաքապետ դառնալու համար

19:03, 23 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Չնայած Երևանի ավագանու ընտրություններին դեռևս 2 տարի ժամանակ կա, բայց իշխող կուսակցության ներսում արդեն քննարկումներ են սկսվել այն հարցի շուրջ, թե ով է լինելու իրենց թեկնածուն Երևանի համայնքապետի ընտրություններում։

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով` Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Չի պատրաստվում պայքարից հրաժարվել նաև գործող համայնքապետ Տիգրան Ավինյանը, ով ամենօրյա ռեժիմով ռիլներ է նկարում իր օրվա անցուդարձից։ Վարչությունում, սակայն, դեռևս որոշում չկա այդ մասով, թե ով է լինելու իրենց թեկնածուն, սակայն նախնական տրամադրվածությունը հուշում է, որ թեժ պայքար է սպասվում։

 

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր