00:00:00

Ցույց Լոնդոնում՝ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ

20:14, 17 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Տասնյակ ակտիվիստներ և ուսանողներ հավաքվել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով վերացնել երկրի կրթական հաստատություններում հիջաբ կրելու սահմանափակումները: Այս մասին տեղեկացնում է Middle East Monitor-ը։  Նշվում է, որ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ աղջիկները չպետք է ընտրություն կատարեն իրենց կրոնական համոզմունքների և կրթություն ստանալու իրավունքի միջև։  Նշենք, որ ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին բրիտանական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Հոլանդ Փարկ շրջանում։ Այն կազմակերպել էր Association of Students Activism for Palestine (ASAP) ուսանողական կազմակերպությունը գործընկերների հետ միասին։ Ակցիային մասնակցել են տարբեր դավանանքների և հայացքների մարդիկ, որոնք իրենց աջակցությունն են հայտնել հիջաբ կրող մուսուլման կանանց։  Ինչպես հաղորդվում է՝ ելույթ ունեցողները կոչ են արել ադրբեջանական իշխանություններին հարգել դավանանքի ազատությունը և թույլ չտալ խտրականություն ուսանողների նկատմամբ՝ նրանց կրոնական հագուստի պատճառով։ Հավաքվածներին դիմած մասնակիցների թվում էին ASAP-ի նախագահ Նուսայբա Մոհամեդը, ուսանող Օսամա Ղանեմը և իսլամական քարոզիչ Ֆադել Սոլիմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր