00:00:00

Հանդիպել են Ալիևն ու Գերմանիայի ԱԳ նախարարը. ինչ են քննարկել

22:59, 17 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել են այս տարվա հուլիսին Ադրբեջանի նախագահի՝ Գերմանիա կատարած պաշտոնական այցը, դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու արդյունավետ քննարկումները։

Անդրադարձ է կատարվել այցի ընթացքում ստորագրված՝ «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին համատեղ հռչակագրի», ինչպես նաև Ադրբեջան-Գերմանիա գործարար խորհրդի ստեղծման և գործունեության մասին համատեղ հռչակագրի դերին՝ երկկողմ համագործակցության ամրապնդման համատեքստում։

Նշվում է նաև, որ կողմերն քննարկել են քաղաքական, տնտեսական, ներդրումային և գործարար ոլորտներում, ավանդական և այլընտրանքային էներգետիկայի, հաղորդակցության, տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության հարցեր։

Ընդգծվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի կարևոր ներդրումը, մասնավորապես՝ այս տարվանից ադրբեջանական գազն արտահանվում է Գերմանիա։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Միջին միջանցքի զարգացման գործում Ադրբեջանի կարևոր դերակատարությանը, քննարկվել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր