Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության ճանապարհին արձանագրված առաջընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նշել է, որ դա ներառում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանների սահմանազատման գործընթացը, Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումը, ինչպես նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագիրը։
«Կայուն և տևական խաղաղություն ապահովելու համար չափազանց կարևոր է պահպանել այդ դինամիկան երկխոսության և համագործակցության միջոցով»,-շեշտել է դեսպանը:
Նա նաև հավելել է, որ այն պայմաններում, երբ Հարավային Կովկասը վստահորեն շարժվում է դեպի ավելի խաղաղ ապագա, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև գործընկերությունն առավել քան երբևէ մեծ նշանակություն է ստանում։