00:00:00

Միշուստինը ծանոթացել է ռուսական արտահանող ընկերությունների նորարարական մշակումներին

19:40, 17 նոյեմբեր 2026 Աշխարհ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Արված է Ռուսաստանում» («Сделано в России») համաժողովի շրջանակում այցելել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են արտահանմանն ուղղված ռուսական ընկերությունների նորագույն տեխնոլոգիական լուծումները։

Ցուցահանդեսը բաժանված է չորս թեմատիկ գոտու՝ «Բժշկություն», «Ռոբոտատեխնիկա», «Մեքենաշինություն, արդյունաբերական տեխնոլոգիաներ և էլեկտրոնիկա», ինչպես նաև «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»։

Միխայիլ Միշուստինը ցուցահանդեսի շրջայցը սկսել է «Նեքս-Տ» ընկերության տաղավարից։ Ընկերությունը զբաղվում է դիսփլեյների, ինտերակտիվ սարքավորումների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրությամբ։ Այն կրթության և ներառական ուսուցման համար նախատեսված ինտերակտիվ համալիրների ստեղծման առաջատարներից է։

 

«Տորի» ընկերությունն արտադրում է հզոր և գերհզոր էլեկտրավակուումային գերբարձր հաճախականության սարքեր, ինչպես նաև դրանց հիման վրա ստեղծված համակարգեր։ Ընկերության մշակումներն օգտագործվում են ռադիոլոկացիայի, կապի, հեռուստատեսության, արագացուցիչային տեխնիկայի և բժշկության ոլորտներում։«Լորետ» ընկերությունն էլ Միխայիլ Միշուստինին ներկայացրել է «Ռաստորոպշա 2.0» համալիրը, որը նախատեսված է Երկրի հեռահար զոնդավորման արբանյակներից տվյալներն իրական ժամանակում ստանալու համար և կարող է աշխատել ծայրահեղ պայմաններում։

 

Նման կայաններ արդեն գործում են Մոսկվայում, Նարյան Մարում, Մուրմանսկում և Անադիրում։ 2026 թվականի ամռանը համալիրը մատակարարվել է նաև Բելառուսին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր