00:00:00

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ռուբեն Ռուբինյանին հիշեցնում է՝ պետական այրն արժանապատվություն պետք է ունենա

22:41, 17 նոյեմբեր 2026 Հասարակություն

Ազգային Ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր կրկին թիրախավորել է Հայ Առաքելական Եկեղեցին ու անվայելուչ բառապաշար օգտագործել։

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն ի պատասխան ընդգծում է՝ պետական այրը արժանապատվություն պետք է ունենա․

«Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին... Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին նման ձևակերպումներ հնչեցնելը նախևառաջ խոսողի վերաբերմունքն է բացահայտում սեփական խոսքի, արժանապատվության և պետական մտածողության հանդեպ։ Աթոռը ժամանակավոր է, իսկ ասված խոսքի պատասխանատվությունը՝ մնայուն։

Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով։ Պաշտոն ունենալը դեռ պետական մտածողության ապացույց չէ, իսկ վիրավորական արտահայտությունը՝ քաղաքական փաստարկ։ Պետական այրին վայել է արժանապատվություն, ոչ թե փողոցային հռետորաբանություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր