00:00:00

Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է

18:53, 22 նոյեմբեր 2026 Իրավական

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև հերքել զրպարտչական հայտարարությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Անի Գևորգյանը։

«Նոյեմբերի 20-ին հրապարակված վճռով դատավոր Տիգրան Գրիգորյանը սահմանել է, որ Նազարյանը պետք է առնվազն 1,000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում, հրապարակի հետևյալ տեքստը՝ առանց փոփոխությունների.

«Ես՝ Գեղամ Նազարյանս, ներողություն եմ խնդրում Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից Տավուշի մարզի Կիրանց համայնքում Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքում եմ նաև նրանց հասցեագրված զրպարտչական արտահայտությունները»», - նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր