00:00:00

Կարեն Եղիազարյանը՝ Առուշ Առուշանյան -2. ինչու ՔՊ-ն ապօրինի գույքով անցնողին առաջադրեց համայնքապետի պաշտոնում

12:01, 16 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքում տեղի կունենան համայնքապետի ընտրություններ։ Այստեղ ՔՊ-ն Գորիս -2 սցենարն է կիրառել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դաշինք է կազմել «Գործարար» կուսակցության հետ և հանդես են գալիս «Համերաշխություն» դաշինքով, որի ցուցակն էլ գլխավորում է գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանը։ Ուշագրավն այն է, որ «հեղափոխական արժեքներով» հանդես եկող ՔՊ-ն, որը իբր թե մերժում էր նախկին բարքերը համայնքապետի պաշտոնին առաջադրել է մի թեկնածուի, որը ընտանիքի անդամների հետ միասին անցնում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով։ Այս մասին ժամանակին գրել էին իշխանական լրատվամիջոցները։  Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, նրա կինը՝ Սիրուն Սարգսյանը, մայրը՝ Լիանա Եղիազարյանը, ծանուցումներ են ստացել ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վաչությունից ։

Հիշեցնենք, որ Եղիազարյանը ամբաստանյալի կարգավիճակ ուներ․ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով Ապարան համայնքի ղեկավար՝ պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց օժանդակությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման եղանակով կատարել է իրեն վստահված զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն, ինչպես նաև՝ կատարել է պաշտոնեական կեղծիքներ»։

Նշենք, որ 2017-ից համայնքը կառավարող  Կարեն Եղիազարյանը՝ հայտնի որպես «Գնթունիք»-ի Կարեն (նա «Գնթունիք» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է)։

Կարեն Եղիազարյանը 2017թ. ընտրվել է Ապարանի համայնքապետի պաշտոնում, վերընտրվել՝ 2021թ. դեկտեմբերի 5-ին: 2012-2015թթ. եղել է Ապարանի քաղաքապետարանի աղբահանության կազմակերպիչ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով պետք է համայնքներում սեփական թիմի հաղթանակն արձանագրել, ապա Կարեն Եղիազարյանն այս առումով լավագույն թեկնածուն է։ Նա Առուշ Առուշանյան երկուսն է, ժամանակին քննադատում էին իշխանությանը, հիմա ոչ միայն սեղմում այդ իշխանության ձեռքը, այլև՝ դրսևորում քաղաքական անսկզբունքայնության մաստեր կլասներ։ Քաղաքացին ընտրություն կատարելու հարցում պետք է ինքն իրեն հարց տա, արդյո՞ք սեփական պաշտոնն ավելի բարձր գնահատող, ենթադրյալ ապօրինի ունեցվածքը փրկելու համար իշխանության հետ համագործակցողն արդյո՞ք ազնիվ է իր մոտեցումներում։

Ապարանում և Ապարանի համայնքապետի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ այլ մանրամասներ, այդ թվում՝ Եղիազարյանի և նրա ընտանիքի անդամների դատախազություն հրավիրվելու, ու դրա ընթանցքի վերաբերյալ տեղեկություններ կհայտնենք հաջորդիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր