Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող Agioi Fanendes լցանավը փոխել է ուղղությունը՝ գտնվելով Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ լցանավը Պրիմորսկի նավահանգստից դուրս է եկել հոկտեմբերի 22-ին և պետք է ԱՄՆ-ի ափեր հասցներ 40 հազար տոննա վառելիք։ Սակայն երկուշաբթի օրվանից նավը սկսել է աստիճանաբար հեռանալ ամերիկյան ափերից՝ շարժվելով զիգզագաձև երթուղով։
Ինչպես հայտնել են լցանավը կառավարող Eastern Mediterranean Maritime ընկերությունից՝ բեռնաթափման նավահանգիստը դեռ հաստատված չէ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: