00:00:00

Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին. Ավինյան

20:49, 10 նոյեմբեր 2026 Հասարակություն

Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Արաբկիր վարչական շրջանի շուկային հարակից տարածքում` Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ապամոնտաժել ենք կրպակաշարը, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել էին։

Ազատված տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ենք, փոխելու ենք մայթերի ծածկույթը, վերգետնյա մալուխներն անցկացնելու ենք ստորգետնյա եղանակով՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր երևանցիների համար՛՛:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր