Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` այս պահին Սամվել Կարապետյանի տանը տեղի է ունենում մեծ հավաք, որին մասնակցում են ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդդիմադիր դաշտում սպասվող մեծ կոնսոլիդացիայի մաս կազմող քաղաքական ուժերը քննարկում են մի շարք հարցեր. առանցքայինը Հայաստանի Սահմանադրության հարցն է:
Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքվելու մասին պայմանավորվածություն ավելի վաղ էր ձեռք բերվել և պետք է տեղի ունենար այսօր, սակայն վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Սամվել Կարապետյանի տուն։ Նրան ձերբակալել են և կալանքի միջնորդություն են ներկայացրել։
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ընդունել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Irakanum.am