00:00:00

«ՊՐՈՅԵԿՏԻՎ ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՊՀ-ՈՒՄ

22:30, 30 հոկտեմբեր 2026 Հասարակություն

 

 

Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում անցկացվել է «Պրոյեկտիվ երկրաչափություն» թեմայով գիտական սեմինար, որի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բակալավրի կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանող, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաների մեդալակիր Արսեն Մակարյանը։ 💡 Սեմինարի ընթացքում ներկայացվել են պրոյեկտիվ երկրաչափության կիրառությունները ճարտարապետության, համակարգչային գրաֆիկայի, պատկերների համակարգչային վերլուծության և ժամանակակից նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։ Սեմինարի ավարտին ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը Արսեն Մակարյանին հանձնել է հուշանվեր և շնորհակալագիր՝ գիտական սեմինարին որպես բանախոս հանդես գալու, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ սեփական փորձն ու մասնագիտական գիտելիքները կիսելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր