«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Վարսեն Աղաբեկյան Շահինի հետ»,- հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Պաղեստին հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել Հայաստանի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերին։
Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում իրավիճակի և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Խաղաղության խորհրդի գործունեությանը»։