00:00:00

Եվրահանձնաժողովը 2027-ին նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել. Ֆոն դեր Լայեն

20:14, 18 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Եվրահանձնաժողովը 2027 թվականին նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել՝ վարկերի տեսքով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նա նշել է, որ դրանից 25 միլիարդը կծախսվի ռազմական օգնության, իսկ 20 միլիարդ եվրոն՝ Ուկրաինային բյուջետային աջակցության համար:

«Մենք հետևողականորեն միջոցներ ենք տրամադրել ուկրաինական պետության կենսագործունեության պահպանման և բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության համար, որոնք ենթարկվում են Ռուսաստանի հարձակումներին։ Այս աջակցությունը կենսական նշանակություն ուներ: Միևնույն ժամանակ, Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցում իր բարեփոխումներում՝ պաշտպանվելով ռուսական հարձակումներից»,-ասե; է ֆոն դեր Լյայենը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան ստիպված կլինի վերադարձնել գումարը միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային պատճառված վնասը։

Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ միաժամանակ շարունակվում է աշխատանքը պատժամիջոցների 22-րդ փաթեթի շուրջ, որը կներկայացվի հաջորդ շաբաթ: Նա կարծիք է հայտնել, որ պատժամիջոցներն աշխատում են՝ թուլացնելով Ռուսաստանի հիմքերը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացին, ըստ Ֆոն դեր Լայենի, շարժվում են ըստ պլանի և ակնկալում, որ այս տարի մնացած երկու բանակցային ուղղությունները կբացվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր