00:00:00

Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն

12:56, 14 նոյեմբեր 2026 Աշխարհ

Սպիտակ տունը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Սա կլինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների միջև։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսի խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները կքննարկեն միջուկային սպառազինությունների կրճատման հարցը։

«Նախագահ Թրամփը միջուկային զենքի տարածումը չափազանց վտանգավոր է համարում»,- հավելել է Ուելսը։

Մոսկվայում և Պեկինում դեռևս չեն հաստատել հանդիպման համաձայնեցումը։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում բարձրացնել ռուս-ուկրաինական պատերազմի հարցը։ Պուտին-Թրամփ առանձին հանդիպումը ևս չի նախատեսվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր