00:00:00

Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը․ Ռոբերտ Ամստերդամ

20:00, 14 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ողջունելի է ԵԽԽՎ «Եվրոպացի պահպանողականներ, հայրենասերներ և համախոհներ» խմբի հայտարարությունն իմ վստահորդի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։ Խումբն ընդգծում է դեպքերի հերթականությունը․ Կարապետյանը վճռականորեն մերժեց կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունները, և անմիջապես դրանից հետո նրան կալանավորեցին։ Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Հայտարարությունը հիշեցնում է նաև Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի սեպտեմբերյան զեկույցը, որն անդրադարձել էր ընտրովի քրեական հետապնդումների խնդրին։ Խմբի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են քրեական վարույթներն ու խիստ խափանման միջոցներն օգտագործել ընդդիմության ձայնը լռեցնելու համար՝ սահմանադրական կարևոր փոփոխությունների նախաշեմին։

Ես միանում եմ խմբի կոչին։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը և նաև՝ ապահովել, որ Սահմանադրության շուրջ քննարկումներն ընթանան առանց ճնշումների։

Սահմանադրությունը որոշում է, թե ինչ սահմաններ ունի իշխանությունը։ Այդ սահմանների շուրջ պետք է կարողանան ազատ խոսել նաև նրանք, ովքեր դեմ են իշխանության առաջարկին»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր