00:00:00

Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան

17:27, 14 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Տեղեկացրել ենք, որ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով․ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։

Մասիս Մելքոնյանը, հիշեցնենք, հայտնի է քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց  կիրառելու որոշումներ ընդունելով։

Նրա որոշմամբ են կալանավորվել  բարձրաստիճան հոգևորականներ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների ծնողներ ու հարազատներ,  ակտիվիստներ, քաղաքական գործիչներ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելուն անդրադառնալով՝ հատկանշական փաստ է նշել։

«Դատավոր Մասիս Մելքոնյանը ազատազրկման դատապարտեց հերոս Մխիթարի հայր Գարիկ Գալեյանին: Դատապարտեց առավելագույն ազատազրկման այն դեպքում, երբ քրեական օրենսգրքով այդպիսի պատիժ նշանակվել չէր կարող:

Մասիս Մելքոնյանը առերևույթ հանցանք էր կատարել, բայց ԲԴԽ-ն անգամ կարգապահական խախտում չարձանագրեց:

Մասիս Մելքոնյանն այդ ժամանակ իրենց պետք էր: Այսօր ԲԴԽ-ն այլ կարծիքի է: Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ:

Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր