Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրել է.
«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին նախաձեռնել եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում՝ հետևյալ կազմով.
1. Արցախի պետնախարարի գլխավորությամբ՝ Արցախի ներկայացուցիչներ։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նշանակված ներկայացուցիչներ։
3. Միջազգային միջնորդների և մարդու իրավունքների մասնագետներ։
Հանձնախմբի հիմնական նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ անմիջական բանակցությունների կազմակերպումը՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի հարցով։
Առաջարկում եմ հանձնախմբի առաջին հանդիպումը կազմակերպել միջազգային միջնորդներից մեկի հովանու ներքո՝ հնարավորինս սեղմ ժամկետում։
Պատրաստակամություն եմ հայտնում ղեկավարելու այս նախաձեռնությունը և անձամբ մասնակցելու բանակցություններին։
Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»։