Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանին զիջելուց և պատասխան պարտիայում ոչ-ոքի խաղալուց հետո աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը պահպանել է բարձր տրամադրությունը։
Մրցաշարի կազմակերպիչները տեսանյութ են հրապարակել ժպտացող նորվեգացու մասնակցությամբ՝ այն համադրելով «Norway Chess 2026»-ի շրջանակում Կարլսենի տված արխիվային հարցազրույցի ձայնագրության հետ, որտեղ վերջինս խոսել էր հայր դառնալու և պարտություններին ավելի հանգիստ վերաբերվելու մասին։
Հիշեցնենք, որ Կարլսենի հետ դիմակայության առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ էր տարել սպիտակ խաղաքարերով, իսկ երկրորդ պարտիայում սևերով գրանցվել էր ոչ-ոքի։
Այս արդյունքներից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 10 միավոր և միանձնյա գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը լինելու է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին։
Armsport