Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ծառերին ու հողաթմբերին, հայտնվել բաժանարար գոտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի է տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ վթարի ականատեսների՝ տուժածները եղբայրներ են։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։