Հեռացրեք ինձ, թե չէ ես ձեզ եմ հեռացնելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ընդդիմությանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գնում ենք հանրաքվեի. ժողովուրդը չի քվեարկում` ես թողում եմ, գնամ: Հանձնվում եմ։ Առաջարկ եմ անում, հրաժարվու՞մ եք։ Ժողովուրդը քվեարկում է օգտին, ես գնում եմ, խաղաղության համաձայնագիրը ստորագրում ենք, խաղաղությունը ինստիտուցիոնալ ենք դարձնում և այլն, մեկ-երկու պրոցես, TRIPP-ը բացում ենք, էդ բարդ հատվածները սահմանազատում ենք, ես թողում եմ, գնամ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ հեռացնել»: