Հայաստանը կարող է արտադրել այն, ինչի կարիքն ունի ամբողջ աշխարհը, Երեւանում DigiTec-ի գագաթնաժողովում հայտարարել է NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդյանը:
Նրա խոսքով՝ երկիրն ի վիճակի է օգտագործել սեփական էներգետիկ ռեսուրսները արհեստական ինտելեկտի զարգացման համար և կարևոր դերակատար դառնալ գլոբալ տեխնոլոգիական շուկայում:
Էլեկտրաէներգիայի արտահանման փոխարեն Լեբարեդյանն առաջարկում է այն ուղղել հաշվողական ենթակառուցվածքի աշխատանքին, որը մարզում եւ գործարկում է ԱԻ-մոդելները: Վաճառել արտերկրում կարելի է արդեն այդ հաշվարկների արդյունքները՝ ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, որի պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում։
՛՛Եթե մենք կարողանանք այդ էներգիան վերածել ինտելեկտի, այն ձևի, որը մենք անվանում ենք թոքեններ, դրանք կարող են վաճառվել համաշխարհային շուկայում: Նրանք կարող են հասնել աշխարհի ցանկացած կետ: Այսպիսով՝ մենք վերցնում ենք էլեկտրաէներգիան եւ ավելացնում դրա արժեքը՛՛,-պարզաբանել է նա: