00:00:00

Վահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր

19:33, 21 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Նոյեմբերի 20-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Մալթայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Քրիս Ֆերնի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր՝ ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացմանը:

Վահան Կոստանյանը և Քրիս Ֆերնը մտքեր են փոխանակել նաև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գործարար կապերի ընդլայնման և առևտրաշրջանառության խթանմանն ուղղված գործնական քայլերի շուրջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր