Իրանի Մարդասիրական իրավունքի ազգային կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ 12-օրյա և 40-օրյա պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս, իսկ երկրորդ պատերազմի ընթացքում ավելի քան երկու հազար երեխա վիրավորվել է։
Ինչպես հաղորդում է ParsToday-ը՝ հղում անելով Իրանի ISNA լրատվական գործակալությանը, ՓիրՀոսեյն Քոլիվանդն ասել է. «Հենգաու» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 45 երեխա և դեռահաս։
Նա հավելել է. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) ուղղված Իրանի դատական իշխանության Մարդու իրավունքների շտաբի քարտուղարի նամակի համաձայն՝ 2026 թվականի փետրվար և մարտ ամիսներին տեղի ունեցած 40-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 383 երեխա, իսկ 2 հազար 115 երեխա էլ վիրավորվել է»։
Քոլիվանդը նշել է, որ 40-օրյա պատերազմի ընթացքում զոհված երեխաներից յոթը դեռ չէին բոլորել իրենց կյանքի առաջին տարին։