00:00:00

Աբովյանի ընտրությունների ինտրիգը․ ում համար «վիզ է դնում» Ավետ Կոնջորյանը

12:35, 02 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետի ընտրությունները, որոնք կանցկացվեն դեկտեմբերի 13-ին, հիմնական ինտրիգը շարունակում է մնալ այն, թե ովքեր են պայքարելու համայնքապետի պաշտոնի համար։ Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանի երբեմնի թիմակից ու մտերիմ Էդուարդ Բաբայանը կառաջադրվի ՔՊ-ի «դուստր» կուսակցության՝ «Գործարարի» ցուցակով։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատել էր «Գործարար» կուսակցության ղեկավար Գեղամ Բաղդասարյանը։

Առաջադրվելու մասին հայտարարել է նաև Աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը, որը հայտնի է «Պալաչ» մականունով։ Նա առաջադրվելու է Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությամբ (ՔԺԿ):

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն՝ Հովհաննես Աբրահամյանն է, ով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարն է։

Աբովյանի համայնքապետի ընտրություններին կմասնակցի նաև ՀՅԴ-ն։

Սակայն ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ չնայած ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը դեռ ՔՊ-ում է, սակայն  Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ոչ թե կուսակցությանն է սատարում, այլ «վիզ է դնում» «Պալաչի» համար։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Ավետ Կոնջորյանը նեղացած է կուսակիցներից, որ հայտնի միջադեպից հետո իրեն չեն աջակցել։ Միաժամանակ Կոնջորյանը վստահ է, որ ՔՊ-ն Աբովյանում հաղթելու շանսեր չունի, հաշվի առնելով, որ հիմնական մրցակիցները Էդուարդ Բաբայանն ու Արթուր Հարությունյանն են։ Միաժամանակ կան տեղեկություններ, որ «Պալաչի»՝ ցուցակը գլխավորելու հավանականությունը ևս մեծ չէ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, չնայած ամեն ինչ կախված է իշխանության որոշումից, կուզի ցույց կտա, որ թղթերով ամեն ինչ «նորմալ է»։  Բայց այս պահին ակնհայտ է, որ և Էդուարդ Բաբայանը, և Արթուր Հարությունյանը ոչ թե իրական ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, այլ պրոքպական կուսակցության ցուցակներ են գլխավորում, իսկ պրոքպակական և քպական կուսակցությունների տեղերը փոխելիս իրավիճակը չի փոխվում։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն ամեն դեպքում մտածելու տեղ ունի Ավետ Կոնջորյանի մասով, քանի, որ թիմում պահում է մեկին, ով «տակից» ոչ թե ՔՊ-ական թեկնածուին  համար է աշխատում, այլ մեկ անձի, որի վերաբերյալ ժամանակին ընդդիմադիր  Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած լավ կարծիք չուներ։

Irakanum.am-ը հետևում է Աբովյանի ՏԻՄ ընտրությունների շուրջ տեղի ունեցող զարգացումներին, և այլ մանրամասներ կներկայացնենք հաջորդիվ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր