00:00:00

Մեր նպատակն է ուժեղ Հայաստանը. «Ուժեղ Հայաստան»-ը շնորհավորել է Նարեկ Կարապետյանին

10:38, 01 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ ծննդյան օրվա առթիվ՝ նրան մաղթելով քաջառողջություն և նոր հաջողություններ։

 

«Այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ծննդյան օրն է։

 

Մարդ, ում անունը կապվում է ուժեղ կամքի, վճռականության, պատասխանատվության, հայրենասիրության, հայրենիքի ու սեփական ազգի հանդեպ խորը և անկեղծ սիրո, ինչպես նաև Հայաստանի ապագայի հանդեպ անսասան հավատի հետ։

 

Հարգելի՛ Նարեկ Կարապետյան, ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

 

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ, երկաթյա կամք և անկոտրում վճռականություն։ Թող Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն պսակվի հաջողությամբ, իսկ Ձեր անցած ճանապարհը նշանավորվի նոր ձեռքբերումներով, նշանակալի հաղթանակներով՝ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի։

 

Հայաստանին այսօր անհրաժեշտ են ուժեղ անհատներ, հստակ տեսլական, համարձակ որոշումներ և պատասխանատվություն ապագայի հանդեպ։ Թող Ձեր ուժը, հավատը և նվիրումը շարունակեն ծառայել մեր երկրի հզորացմանը, պետականության ամրապնդմանը և արժանապատիվ ապագայի կերտմանը։

 

Մեր նպատակն է ուժեղ Հայաստանը,

 

մեր հավատը՝ հաղթանակը,

 

մեր ճանապարհը՝ դեպի հզոր և արժանապատիվ ապագա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր