Երեկ տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մհեր Արմենիայի հոր հոգեհանգստի արարողությունը։ Արարողությանը ներկա են եղել երգիչ-երգչուհիներ, բլոգերներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, լրագրողներ։ Մհեր Արմենիայի ընտանիքին ցավակցելու համար եկել էր նաև Անվտանգության խորհրդի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարազատները, ընկերներն ու մտերիմները հավաքվել են՝ իրենց ցավակցությունն ու զորակցությունը հայտնելու Մհեր Արմենիային և նրա ընտանիքին՝ ծանր կորստի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Մհեր Արմենիան հայտնել էր, որ ինսուլտի հետևանքով կյանքից հեռացել էր հայրը։ «Նա 67 տարեկան էր։ Լույսերի մեջ մնաս, հայրիկ ջան։ Թող հոգիդ երկնային արքայությունում խաղաղություն գտնի։ Դու հավերժ կմնաս իմ սրտում»,- գրել էր երգիչը։
Irakanum.am-ի խմբագրակազմը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում Մհեր Արմենիային և նրա ընտանիքին՝ կիսելով նրանց վիշտը: