00:00:00

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը

10:37, 29 հոկտեմբեր 2026 Սպորտ

 

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է ամենամյա «Սամուրայ» մրցաշարը։ Մրցումները կայացել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մարզադահլիճում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։ «Սամուրայ» մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու Հայաստանի առաջնությանը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը բարձր է գնահատել մրցակցությունը և գոհ մնացել մասնակիցների քանակից:

«Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի առաջնությունից առաջ անցկացրեցինք «Սամուրայ» մրցաշարը: Մասնակիցների քանակը գոհացնում է, մրցակցությունը ևս բարձր էր: Դեկտեմբերին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որի հաղթողները ֆեդերացիայի աջակցությամբ կմասնակցեն Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Կիոկուշին կարատեի Հայաստանի առաջնությունն այս տարի կայանալու է դեկտեմբերի 20-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր