00:00:00

Կասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

16:39, 10 նոյեմբեր 2026 Հասարակություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը պատկանող Երևանի Դավիթ Բեկի 7/3 հասցեում գործող հաց-հացաբուլկեղենի արտադրամասում և հայտնաբերել օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

 

Ի մասնավորի՝

 

- արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

 

- դրսի դուռը բացվել է անմիջապես արտադրամասի մեջ, որը գտնվում է սուպերմարկետին կից և որտեղից ներս ու դուրս են տարվում սուպերմարկետին վերաբերող բոլոր տեսակի սննդամթերքները, ինչպես նաև տնտեսական ապրանքները,

 

- պատերի մակերևությների որոշ հատվածներ վնասված են եղել, չեն ունեցել հարթ մակերես,

 

- առաստաղն ունեցել է վնասված հատվածներ, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

 

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

 

Հաց-հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր