Օդային տագնապի պատճառով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տարհանվում են բոլոր ուղևորները։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել օդանավակայանի Telegram ալիքում Երևանի ժամանակով 16։22-ին։
«Կատարվում է ուղևորների տարհանում։ Տվյալ պահին բոլոր տերմինալների «ստերիլ գոտիներ» (խմբ.՝ անվտանգության գոտիներ) մուտքը սահմանափակված է։ Ուղևորներին տեղեկացնելու համար հայտարարություններ են հնչում», – հայտնել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից՝ նշելով, որ օդանավակայանի աշխատակիցներն օգնում են ուղևորներին տեղափոխվել անվտանգ ապաստարաններ։
«Շերեմետևո»-ից հայտնում են, որ այս միջոցառումները ձեռնարկվել են անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման սպառնալիքի պատճառով։ Օդանավակայանի ղեկավարությունը խնդրել է ուղևորներին հեռու մնալ պատուհաններից, տեղափոխվել տերմինալների ներսում գտնվող փակ տարածքներ և մնալ այնտեղ։
«Թռիչքների ժամանակացույցում հնարավոր են փոփոխություններ», – զգուշացրել են օդանավակայանից։