00:00:00

Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ

23:58, 20 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության սկզբում ռուսական զորքերը կարող էին մայրուղով մի քանի ժամում հասնել Կիև, սակայն հրամանատարությունը, իբր, որոշել էր թեքվել գյուղական ճանապարհներ, որտեղ տեխնիկան խրվել էր ցեխի մեջ։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ռուսների հազար տանկ շարժվում էր բետոնե մայրուղով։ Նրանք չորս ժամում կհասնեին Ուկրաինա՝ շարժվելով տանկերի՝ ուղիղ 48 մղոն/ժամ (մոտ 77 կմ/ժ) առավելագույն արագությամբ։ Ոչինչ չէր կարող նրանց կանգնեցնել։ Պատերազմը կավարտվեր մեկ օրում»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ նրա՝ ռուս գեներալը, որի անունը ԱՄՆ նախագահը չի նշել, որոշել էր մայրուղուց դուրս գալ դեպի գյուղատնտեսական հողատարածքներ, ապա շրջվել դեպի Կիև՝ ճանապարհով շարունակելու փոխարեն։

«Դա բացարձակապես հիմար որոշում էր։ Ես գաղափար անգամ չունեմ, թե ով է այդ գեներալը։ Կասկածում եմ, որ նա դեռ ծառայության մեջ է։ Ավելին՝ կասկածում եմ, որ նա ընդհանրապես դեռ ողջ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ մայրուղով շարժվելու դեպքում ռուսական զորքերը կարող էին երեքուկես-չորս ժամում հասնել Կիև և ավարտել պատերազմը։ Սակայն, նրա պնդմամբ, ճանապարհից դուրս գալուց հետո տանկերը խրվել էին ցեխի մեջ։

Պատասխանելով հակամարտության վերաբերյալ լրագրողների մյուս հարցերին՝ ԱՄՆ նախագահը կրկին վրդովմունք է հայտնել զինծառայողների շրջանում կորուստների մասշտաբներից։

«Ամեն ամիս հազարավոր զինվորներ են զոհվում։ Դա ամենախելահեղ բանն է, որի մասին ես երբևէ լսել եմ։ Հանուն ինչի՞»,- հայտարարել է Թրամփը։

Մամուլի հետ շփման ընթացքում նրան նաև հարցրել են, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մոտ է Ռուսաստանում գտնվող ամերիկացի ուսուցիչ Սթիվեն Հաբբարդի ազատ արձակման վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Թրամփը չի բացահայտել մանրամասները և պատասխանել է. «Պարզապես վստահեք ինձ։ Ուրիշ ոչ մեկին դա չի հաջողվել անել։ Պարզապես վստահեք ինձ։ Ես չեմ ուզում դրա մասին խոսել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր