Ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ վերջին հարվածները զգալի վնաս չեն հասցրել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայի զինուժը երեկ հարվածներ է հասցրել ռուսական նավթավերամշակման գործարանների որոշ օբյեկտների, բայց լուրջ ոչինչ չի պատահել»,-հայտարարել է նա։
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին կպատասխանի Ուկրաինայի լոգիստիկ և էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներով։