00:00:00

Խոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավոր

16:55, 05 նոյեմբեր 2026 Պատահարներ

Նոյեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Խոր Վիրապ բնակավայրում՝ «Նոյի այգու» դիմաց բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր