00:00:00

ՔՊ-ական Մանավազյանը՝ Չինաստան «պայեզդկայի» պատգամավորների հետ նաև աղջկան է ուղարկել

23:11, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ պետական կուսակցության  միջոցներով օտարերկրյա այցերի մեկնելու հարցում գաղտնիք չէ, որ մրցակիցներ չունեն։ Դրան զուգահեռ ՔՊ-ականներ էլ կան, որ ընտանիքի անդամներին են «սղցնում» պատվիրակությունների կազմում, ուղարկում՝ աշխարհ տեսնեն, օգտվելով այն առիթից, որ գուցե մարդիկ չճանաչեն իրենց ընտանիքի անդամներին, որ լրատվամիջոցները ուշադրություն չդարձնեն, և «ձրի» այցը «քյար» մնա։ Այսպիսի հերթական դեպքն է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, ով նաև ՔՊ աշխատակազմի ղեկավարն է, գործընկեր պատգամավորների հետ Չինաստան «պայեզդկայի» իր դստերն է ուղարկել։

Մասնավորապես ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, որին կից պատգամավորը նաև գրառում է արել, երևում է նաև Մանավազյանի աղջիկը։ «Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով՝ աշխատանքային այցով գտնվում ենք Պեկինում։ Այսօր այցելեցինք Չինաստանի Կոմունիստական կուսակցության թանգարան, ծանոթացանք կուսակցության պատմությանը և զարգացման կարևորագույն դրվագներին։ Այցի ավարտին գրառում կատարեցի թանգարանի կարծիքների մատյանում՝ ամփոփելով տպավորություններս այս կարևոր այցից»,- գրել է Տրդատ Սարգսյանը։  Նրա հետ Չինաստան են գնացել նաև ՔՊ-ական պատգամավորներ Ռոման Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը։ Հրապարակված կադրերում երևում է նաև Արտաշատի քաղաքապետն ու Մանավազյանի դուստրը։ Մեզ ասացին, որ քանի, որ խմբակցության հրավեր չի եղել, այսինքն ԱԺ նախագահը չի գործուղել պատգամավորներին,այլ կուսակցությանն է հրավեր եղել, պայմանավորված այդ հանգամանքով էլ Մանավազյանը, որպես ՔՊ աշխատակազմի ղեկավար դստեր անունն էլ է գրել։ «Ումից է պակաս, թող գնա Չինաստանը տեսնի»,- մոտավորապես ասել է ՔՊ-ական կին պաշտոնյան։

Հերթական անգամ գործ ունենք պետական պաշտոնյայի՝ սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ։ Չնայած Մանավազյանը երևի առաջնորդվել է այն սկզբունքով, որ ՔՊ-ական որ պատգամավորն էլ, որ գնար Չինաստան արդյունքը նույնն էր լինելու, գոնե այս դեպքում հայ-չինական հարաբերությունների հետ զրո աղերս ունեցող աղջիկը կգնա։

Հավելենք, որ Տրդատ Սարգսյանի հրապարակած տեսանյութը պահպանված է, հետրաբար փորձերը դրանք մոնտաժելու, կամ հեռացնելու անիմաստ են։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր