Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերը շարունակվում են։ Այս մասին IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Նա հայտնել է, որ երկու երկրների միջնորդները շարունակում են Իրանին ու ԱՄՆ-ին փոխանցել տարբեր գաղափարներ և առաջարկներ։
Արաղչին նաև հավելել է, որ հնարավոր դիվանագիտական նախաձեռնությունները ներկայումս քննարկման փուլում են։