00:00:00

Հաստատվել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը

20:22, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2026-2028 թթ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ միջազգային պարտավորություններից և հանձնառություններից։

Ռազմավարական ծրագիրը նախատեսում է զարգացնել պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, աջակցության կենտրոնների և քաղաքացիական հասարակության կառույցների փոխգործակցության մեխանիզմները, ապահովել ոլորտային մասնագետների շարունակական վերապատրաստում և մասնագիտական կարողությունների զարգացում, ընդլայնել զոհերի համար մատչելի սոցիալական, հոգեբանական և իրավական ծառայությունների շրջանակը, խթանել հանրային իրազեկման նոր մեթոդների կիրառությունը՝ թիրախավորելով բարձր ռիսկային խմբերին, ամրապնդել միջգերատեսչական և միջազգային համագործակցությունը՝ կանխարգելման և հետաքննության արդյունավետության բարձրացման նպատակով։

Ռազմավարական ծրագրի նպատակն է ձևավորել միասնական քաղաքական և իրավական տեսլական՝ ամրապնդելով պետության համակարգային և համաչափ արձագանքը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման բոլոր դրսևորումներին՝ հիմնվելով իրավունքի գերակայության, մարդու արժանապատվության և պետության պատասխանատվության սկզբունքների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր