00:00:00

Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացվել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

19:56, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Փաստաբան Գայանե Պապոյանը հայտնել է՝ Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում են  ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ODIHR)՝ կառույցի ուշադրությունը հրավիրելով արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցության իրավունքների հնարավոր խախտումների վրա։

«Հիշյալ կառույցի գործունեության առանցքային ուղղություններից են ժողովրդավարական ընտրությունների, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովման հարցերը։

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց տված երդմանը, դատավորի բարձր առաքելությանը, չտրվել որևէ քաղաքական կամ այլ բնույթի ճնշման և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։

Կարծում ենք, որ բոլորը գիտակցում են. իրավունքի խախտմամբ կայացված դատական ակտը բողոքարկվելու է նաև ՄԻԵԴ, որտեղ մենք հետևողականորեն հետամուտ ենք լինելու այդ խախտումների արձանագրմանը, ապա՝ դրա հիման վրա պատասխանատվության հարցի բարձրացմանը»,- նշել է Պապոյանը։

Հիշեցնենք՝  պաշտպանական կողմը ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել Մասիս համայնքում ընտրություններից առաջ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցությանը հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր