00:00:00

Զախարովա․ TRIPP-ը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում

19:42, 26 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Թրամփի ուղին» (TRIPP) չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում։

Նրա խոսքով՝ Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, որ նախագծի իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում, ըստ Զախարովայի, տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման։

Անդրադառնալով հայ-ամերիկյան նախաձեռնությանը՝ դիվանագետը նշել է, որ դրա վերաբերյալ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Նրա խոսքով՝ դեռևս հրապարակված չեն նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պայմաններն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր