00:00:00

Ի գիտություն՝ Մանավազյանի․ պատգամավորը դատարանին որեւէ բան չի կարող պարտավորեցնել

13:07, 27 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Երեկ Irakanum.am-ը գրել էր, որ ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը, ով կուսակցության աշխատակազմի ղեկավարն ու ՔՊ խմբակցության ղեկավարն է, Չինաստան միջազգային այցի շրջանակներում ի թիվս այլ պատվիրակների գործուղել է նաև իր աղջկան։ Միաժամանակ մենք գրել էինք, որ գործ ունենք կուսակցությունում սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ, արձանանագրելով այն, որ ՔՊ երիտասարդներից հատկապես տարօրինակ կերպով այցի շրջանակներում ընդգրկվել է հենց պատգամավորի դուստրը։

Այս հրապարակումից հետո տիկին Մանավազյանը որոշել է գրառում անել, որ դատի է տալու լրատվամիջոցին։ Մեջբերում ենք Արուսյակ Մանավազյանի գրառումն ամբողջությամբ։ «Դիմելու եմ դատարան՝ պարտավորեցնելով irakanum.am-ին հերքել երեկվա զրպարտող տեղեկությունները և վճարել դրամական հատուցում։

ՔՊ կուսակցության Երիտասարդական կառույցի շրջանակներում երիտասարդների պարբերաբար լինող միջազգային այցերը «պաշտոնեական դիրքի չարաշահում» ներկայացնողները պիտի վերջապես հասկանան, որ կեղտոտ պատվերներով ընտանիքի անդամներին թիրախավորելը, երիտասարդների բարի անվան հետ խաղալը հենց էնպես չի անցնելու»։

Նախ ի գիտություն իշխող խմբակցության ղեկավարի, պատգամավորը դատարանին որեւէ բան չի կարող պարտավորեցնել։ Հատուկ ընդգծում ենք՝ դատարան դիմող անձը չի կարող որևէ մեկին «պարտավորեցնել»։ Պարտավորեցնողը դատարանն է՝ իր վճռով։ Հեղինակը շփոթել է իր (ապագա հայցվորի) և դատարանի գործառույթները։

Հիմա Մանավազյանի գրառման երկրորդ հատվածին։ Երկրորդ նախադասության մեջ նախ խոսվում է ՔՊ երիտասարդական կառույցի այցերի մասին, իսկ հետո հանկարծակի անցում է կատարվում «ընտանիքի անդամներին թիրախավորելուն»: Ընթերցողի համար պարզ չէ՝ ինչ կապ կա կուսակցության երիտասարդական կառույցի այցերի և հեղինակի ընտանիքի անդամների միջև (եթե կոնտեքստում չի նշվում, որ խոսքը հեղինակի հարազատի մասին է)։  

Եվ վերջում, որ ամենակարևորն է, մենք հրապարակման մեջ չենք գրել, որ տիկին պատգամավորը «պաշտոնեական դիրք է չարաշահել», այլ հաշվի առնելով, որ ՔՊ երիտասարդական կառույցի բազմաթիվ փայլուն ու տաղանդավոր երիտասարդներից, այդ ինչպես ընտրվեց հենց իր դուստրը, գրել ենք, որ գործ ունենք սեփական դիրքը չարաշահելու դեպքի հետ։ Հավելենք, որ պատրաստվում ենք հակընդեմ հայց ներկայացնել Արուսյակ Մանավազյանի դեմ, լրատվամիջոցի բարի համբավն ու գործարար պատիվը վիրավորելու (իր ձևակերպմամբ կեղտոտ պատվեր կատարելու) համար։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր