00:00:00

Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը

22:56, 22 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հակված է Ամանորից հետո վերսկսելու Իրանի դեմ հարվածները, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության չհասնեն։

Նա քննադատել է իրանական կողմին՝ բանակցություններում առաջընթացի բացակայության համար։

«Իրանցիներն անընդհատ խոսում են։ Նրանք միայն խոսում են, բայց այդ ամենը անհեթեթություն է», — հայտարարել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ իրանական լցանավերը կփորձեն ճեղքել ծովային շրջափակումը և սպառնացել է ոչնչացնել դրանք։

«Հուսով եմ՝ իրանական լցանավերը կփորձեն ստուգել շրջափակման ամրությունը։ Դրանք բոլորը կհայտնվեն ծովի հատակին, ինչպես իրանական նավատորմը», — ասել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր