00:00:00

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

22:38, 22 նոյեմբեր 2026 Հասարակություն

Մ-2 միջպետական ավտաճանապարհի՝ Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Զանգեր-Գորայք հատվածում էլ պատկան մարմինները արտակարգ ռեժիմով աշխատանքներ են իրականացնում։


Ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաներն աշխատում են առանց դադարների։

Փրկարարական խմբերը արգելափակումից դուրս են բերում մեքենաները, պարեկային կարգախմբերը ապահովում են այդ հատվածով երթևեկող մեքենաների անվտանգությունը և սահմանափակումներ կիրառում` նախապես արդեն կանխելով վթարները։

Արագ արձագանքման խումբը տեղում տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում, իսկ Ճանապարհային դեպարտամենտի՝ Սյունիքի մարզի պատասխանատուն համակարգում է ճանապարհների մաքրման և դրա համար պատասխանատու անձանց հետ նաև այլ` արագ լուծում պահանջող աշխատանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր