00:00:00

Վրաստանի իշխող ուժը հայտարարել է փոխնակ մայրությունն ամբողջությամբ արգելելու մտադրության մասին

21:16, 22 նոյեմբեր 2026 Աշխարհ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ամբողջությամբ արգելել փոխնակ մայրությունը։ Այս մասին նոյեմբերի 22-ին խորհրդարանական մեծամասնության նիստից հետո հայտարարել է մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան։ Նրա խոսքով՝ համապատասխան օրինագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։

Կիրցխալիան նախաձեռնությունը հիմնավորել է էթիկական և իրավական ռիսկերով՝ մատնանշելով մարդկանց թրաֆիքինգի, կանանց հնարավոր շահագործման և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը։ Նա նշել է, որ կուսակցությունն այդ հարցը քննարկում է Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի հետ։

Նախատեսվող արգելքը չի տարածվի արտամարմնային բեղմնավորման (IVF) վրա։ Կիրցխալիայի խոսքով՝ այդ ոլորտում կշարունակեն գործել ներկայիս կանոնները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր