00:00:00

Հայաստանում ձյուն և առատ տեղումներ են սպասվում

12:57, 29 նոյեմբեր 2026 Հասարակություն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն»,-գրել է Սուրենյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր