ՀՀ սահմանային անցակետերում առաջիկայում կգործի e-Gate համակարգը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։
«Իհարկե, ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն առաջին հերթին վերաբերում է ՀՀ սահմանային անցման կետերին։ Մենք առաջիկայում՝ սկսած «Զվարթնոց» օդանավակայանից, կունենանք e-Gate (էլեկտրոնային դարպասների) համակարգը, որտեղ քաղաքացիները պարզապես ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով, եթե ունենան կենսաչափական անձնագիր»,- այսօր նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկման պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։