00:00:00

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

14:35, 05 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է.

«12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային:

Չի կարող ալիևյան պարտադրված Սահմանադրությունը լինել միայն քաղաքական գործիչների գործը, չի կարող ՀՀ և մեր երեխաների ապագան չհետաքրքրել բժիշկներին և դասախոսներին, դերասաններին և երաժիշտներին, տեղեկատվական տեխնոլոգիայի մասնագետներին և ուսանողներին, վարորդներին և շինարարներին…

Բազմիցս նշել եմ, որ երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել և չեմ զբաղվելու: Երբեք որևէ կուսակցության չեմ անդամակցել և չեմ պատրաստվում դավաճանել իմ սկզբունքներին: Միշտ քմծիծաղով եմ վերաբերվել նաև պաթոսին, այդ իսկ պատճառով որևէ կոչ չեմ անելու միանալ կամ չմիանալ այդ հայտարարությանը: Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի և մարդ, որը չունի և երբևէ չի ունեցել որևէ պաշտոնի հավակնություն, պարզապես ուզում եմ ապրել Հայաստանում, ոչ թե՝ «արևմտյան Ադրբեջանում»:

Ընտրությունը ձերն է…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր