00:00:00

Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին․ Աշոտյան

19:32, 20 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ» խորագրի ներքո կարևոր թեզերի հրապարակում է արել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․

«1. Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին՝ ոչ պոպուլյար ընդլայնման թեմաներով զգալի ձայներ կորցնելու պատճառով։

2. Եթե Նիկոլին այդքան պետք էր «հակառուսական» խաղալ Արևմտքում, ապա բացարձակ կարիք չկար դա զուգակցելու հակազգային, հակահայկական բովանդակությանը։

3. ԵՄ ոչ մի երկիր, որքան էլ այս պահին «ողջունի» Նիկոլի արտաքին և ներքին քաղաքականությունը, երբեք իր երկրի ազգային շահերին այդպես չի վերաբերվի, ինչպես Փաշինյանը։

4. Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է՝ մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար։

5. Հայաստանի իր բոլոր քաղաքական հակառակորդներին Արևմուտքում նա անխնահ պիտակավորում է որպես «Կրեմլի ագենտ»՝ հիմնավորելու համար լայնածավալ բռնաճնշումները:

6. Նիկոլի իշխանավարումը վնաս է հենց հայ ժողովրդին, ուստի նրա հեռացումը բխում է հենց հայ ժողովրդի շահերից և պարտավորություններից։

7. Ընդդիմության կարևորագույն խնդիրներից է այս ճշմարտության ներկայացումը արտերկրում։

8. Թե՛ աշխարհում, թե՛ ԵՄ-ում ճիշտ աշխատանքի դեպքում մենք կարող ենք ունենալ գոնե հատվածական ըմբռնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր