00:00:00

36 փաթեթ թմրամիջոց է հայտնաբերվել

20:42, 20 հոկտեմբեր 2026 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են․

«ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հոկտեմբերի 18-ին Մոնթե Մելքոնյան փողոցում ծառայություն կատարելիս նկատել են մի երիտասարդի, որը պարեկներին տեսնելով՝ գրպաններում ինչ-որ փաթեթներ է թաքցրել։

Թմրամիջոց պահելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 65 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 36 փաթեթ։ 

Սպիտակ քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր